Ժամանակակից և հարմարավետ միջավայր՝ Ավանի հանգիստ ու կանաչ հատվածում։ Տուն, որտեղ ճարտարապետությունը, բնությունն ու առօրյա հարմարավետությունը միավորվում են մեկ ամբողջության մեջ։

WELLSTONE-ը նախագծված է նրանց համար, ովքեր գնահատում են որակյալ ճարտարապետությունը, հանգիստ միջավայրը և ժամանակակից քաղաքային կյանքի հարմարավետությունը։
Ժամանակակից ֆասադներ և մտածված բնակելի միջավայր։
Համալիրի տարածքի 60%-ը նախատեսված է կանաչապատման համար։
Ստորգետնյա կայանատեղիներ՝ -1 և -2 հարկերում։
Շինարարության նախատեսվող ավարտ՝ 2028թ․
Մենք արդեն 15 տարի գործում ենք շինարարության ոլորտում՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ և երկարաժամկետ արժեք ունեցող բնակելի միջավայրեր։ Մեր աշխատանքի հիմքում դրված են որակը, ճարտարապետական մտածված լուծումները և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։
WELLSTONE-ը մեր փորձի և ժամանակակից մոտեցման համադրությունն է․ նախագիծ, որտեղ մենք ձգտել ենք միավորել քաղաքի հասանելիությունը, կանաչ միջավայրը, անվտանգությունը և ընտանիքի համար հարմարավետ առօրյան։
Փորձ շինարարության և անշարժ գույքի ոլորտում։
Մտածված լուծումներ և ուշադրություն շինարարության յուրաքանչյուր փուլում։
Հաճախորդների հետ երկարաժամկետ և պատասխանատու համագործակցություն։
Կառուցում ենք ոչ միայն բնակարան, այլև միջավայր, որտեղ ցանկանում են ապրել։

47-ից մինչև 100 քմ բնակարաններ՝ տարբեր պահանջներին ու ապրելակերպին համապատասխան։
Բնակարանի ձեռքբերման հնարավորություն հիփոթեքային վարկավորման միջոցով։
20% բնակարանը բնակչին հանձնելուց, 50%-ը մարել 40 ամսում։
1 քմ-ի արժեքը՝ սկսած 510,000 ՀՀ դրամից։
Սահիչը փոխվում է միայն բնակարանների առկա մակերեսների միջև։
Հաշվարկը կատարված է 510 000 ֏/մ² գնով՝ 30%-ը վճարվում է նախապես, 20%-ը՝ բնակարանը սեփականատիրոջը հանձնելուց հետո, մնացած 50%-ը բաժանվում է 40 հավասար ամսական վճարումների։ Ճշգրիտ պայմանները և առկայությունը կհաստատի վաճառքի բաժինը։
Հաշվարկը մոտավոր է և կատարված է գործընկեր ծրագրի հայտարարված տարեկան 12,9% դրույքաչափով (անուիտետային վճարումներ)։ Վարկի լրիվ արժեքը, կանխավճարը, ժամկետը և հայտի վերաբերյալ որոշումը որոշվում են ArmSwissBank-ի կողմից անհատապես։ Հիփոթեքի պայմանները բանկի կայքում ↗
Ամրագրեք խորհրդատվություն և ստացեք բնակարանների հասանելի տարբերակները։
Թողեք ձեր տվյալները, և մեր մասնագետը կապ կհաստատի ձեզ հետ։